«Կիմ Չեն Ընը կարող է ցանկացած ժամանակ այցելել Ռուսաստան». Վլադիմիր Պուտին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարող է այցելել Ռուսաստան, երբ կցանկանա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պուտինը նշել է․ «Մենք նրան հրավիրում ենք, և ցանկացած ժամանակ նա կարող է այցելել Ռուսաստան»։
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի հիմնադրման 70-ամյակին նվիրված տոնակատարությանը մասնակցելու համար Հյուսիսային Կորեա էր այցելել Ռուսաստանից հատուկ բանագնաց Վալենտինա Մատվիենկոն, ով Կիմ Չեն Ընին էր հանձնել Վլադիմիր Պուտինի անձնական նամակը: