Սեյրան Օհանյանը Մարտի 1-ի գործում ունի վկայի կարգավիճակ. ՀՔԾ պետ
Այս պահին Սերյան Օհանյանը քրեական գործում ունի վկայի դատավարական կարգավիճակ։ Այս մասին «Մարիոթ» հյուրանոցում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
«Սեյրան Օհանյանի կողմից այդ երեկո հնչեցրած արտահայտությունը, որ բանակը մասնակցելու է այդ արտակագ դրության ռեժիմի ապահովմանը, և քաղաքացիների կողմից արտակարգ դրության ռեժիմի ցանկացած խախտում արժանանալու է համարժեք կոշտ վերաբերմունքի։ Սա մենք գնահատում ենք, նույնպես, հանցավոր գործունեություն»,-ասաց ՀՔԾ պետը։
Խաչատրյանը, սակայն, չնշեց, թե երբ մեղադրանք կառաջադրվի։
«Դա քննիչն է որոշում՝ ելնելով տակտիկական նկատառումներից»,-ավելացրեց նա։