Գյուղատնտեսության նախարարը նոր տեղակալ ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Քամալյանը նշանակվել է Գյուղատնտեսության փոխնախարար:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արտակ Քամալյանին նշանակել գյուղատնտեսության նախարարի տեղակալ»,-ասված է վարչապետի համապատասխան որոշման մեջ: