Բախումներ Բրազիլիայում․ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են քարեր․ պատճառն ամբողջովին այրված թանգարանն է
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում սկսվել են զանգվածային ցույցեր ու անկարգություններ։ Բախումներ են տեղի ունեցել ոստիկանների ու ցուցարարների միջև։ Այս մասին հաղորդել են բրազիլական հեռուստաընկերությունները։
Տասնյակ մարդիկ իրեր են նետել Բրազիլիայի ազգային թանգարանի դիմաց աշխատանքներ իրականացնող ոստիկանների վրա։ Ցուցարարները նետել են նաև քարեր ու այլ իրեր։
Ակտիվիստներն ասում են, որ այսկերպ ուզում են ցույց տալ իրենց սերը թանգարանի նկատմամբ, որը համարվում է երկրի հիմնական սեփականությունը:
Քաղաքային պահակախումբը գազային նռնակներով ու արցունքաբեր գազով ցրել է ցուցարարներին։
Հիշեցնենք, որ երեկ հրդեհի հետևանքով ամբողջովին այրվել է Բրազիլիայի ազգային թանգարանը։