Հայտնի է, թե ով կվերցնի «Ռեալ»-ում Ռոնալդուի հարազատ 7 համարը
Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Մարիանո Դիասը, ով խաղում էր ֆրանսիական «Լիոն»-ում, օրեր առաջ վերադարձավ արքայական թիմ։ Ինչպես տեղեկանում են իսպանական սպորտային պարբերականներից, Մարիանո Դիասը կընտրի Կրիշտիանու Ռոնալդուի 7 համարը։
Ընդգծենք նաև, որ այդ համարը պահվում էր ինչ-որ մեգատրանսֆերի համար։ Սակայն այսօր Լոպետեգեի հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ «Ռեալ»-ը մեգատրանսֆեր չի իրականացնի մինչ տրանսֆերային պատուհանի փակումը։
Ֆուտբոլիստը «Սանտիագո Բեռնաբեու»-ում կներկայացվի այսօր: