Վախթանգ Կիկաբիձեն հոսպիտալացվել է
80-ամյա վրացի երգիչ և դերասան Վախթանգ Կիկաբիձեն ասել է, որ չի ստացել հրավեր՝ Իոսիֆ Կոբզոնի հուղարկավորությանը մասնակցելու համար, ով մահացել է երեկ՝ 80 տարեկան հասակում։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Այս ամենի հետ մեկտեղ Կիկաբիձեն նշել է նաև, որ այս պահին գտնվում է հիվանդանոցում։
Դերասանը մանրամասներ չի հայտնել, թե ինչու է գտնվում հիվանդանոցում։