Կական վերադառնում է «Միլան»
«Ոսկե գնդակ»-ի դափնեկիր, «Միլան»-ի լեգենդար ֆուտբոլիստ Կական պաշտոն կստանա իտալական թիմում։ Այս մասին տեղեկանում ենք milanac.ru սպորտային պարբերականից։
Բրազիլացի ֆուտբոլիստը երեկ ժամանել է թիմի մարզաբազա, որտեղ քննարկում է ունեցել թիմի նոր ղեկավարության հետ։ Նշենք, որ շաբաթներ առաջ Կական նշել էր, որ մի օր ինքը նորից կվերադառնա «Միլան»։
Ընդգծենք նաև, որ «Միլան»-ում են նաև Լեոնարդոն, ով ժամանակին հանդես է եկել թիմում ու նաև եղել է գլխավոր մարզիչը, ինչպես նաև Պաոլո Մալդինին։
Թիմի մեկ այլ լեգենդ՝ Ջենարո Գատուզոն, «Միլան»-ի գլխավոր մարզիչն է։