«Թուրքերը հարձակվելով վերցրեցին Ասկերանի շրջանի 5 գյուղ, ուր մնացին մոտ 3 ամիս»․ Արցախի Արանզամին գյուղի բնակչի բացառիկ նամակը. մաս 2
Առաջին մասն՝ այստեղ
«Այդքանից հետո շարունակեցինք մնալ գյուղում մինչև հունիսի 12-ը։ Երբ մերոնք մեզ հույս էին տալիս և ասում էին․ «Արդեն մենք ենք հարձակվելու և մինչև Բարդա․ «Անահիտի» աղբյուր պիտի վերցնենք։ Սակայն թուրքերը նորից էին թարմացնում իրենց ուժերը հունիսի 12-ին մեծ մասշտաբով հարձակվելով վերցրեցին Ասկերանի շրջանի 5 գյուղեր՝ Դահրազ, Աղբուլաղ, Արանզամին, Փիրջամալ, Նախիջևանիկ, որտեղ և մնացին մոտ 3 ամիս։
Բացի երիտասարդ կռվողներից, գյուղում ոչ մեկը չմնաց։ Աղջկաս հետ եկանք քաղաք Ստեփանակերտ։ Ապրելու տեղ գտանք Լենինի 21 փողոցի համար 30 տանը։
Մեկ սենյականոց բնակարանում, որը պատկանում էր մեր բարեկամ Իզաբելա Ասլանյանին՝ 81 տարեկան-պենսիոներ։ Ինքը օգնության ու խնամակալի կարիք է զգում, իսկ մենք՝ տան։ Ուստի իր համաձայնությամբ խնդրում ենզ մեզ գրանցեք Իզաբելա Ասլանյանի տանը, մինչև մեր գյուղերի վերականգնումը։
Հույսով եմ, որ դիմումս չեք մերժի։
Դիմող․՝ Հրանտ Հակոբյան
10․03․93․ թվական»։