«Պոկերի արքա» Դեն Բիլզերյանը քայլում է Հյուսիսային պողոտայում (ֆոտոշարք)
Ինչպես արդեն հայտնել ենք, պոկերի արքա Դեն Բիլզերյանը Հայաստանում է, ով այսօր իր եղբոր հետ միասին դարձավ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։
Քիչ առաջ Դեն Բիլզերյանը շրջում էր Հյուսիսային պողոտայում, որտեղով քայլող մարդիկ մոտենում էին ու լուսանկարվում պոկերի արքայի հետ։
Հավելենք նաև, որ պոկերի արքա լինելուց զատ, Բիլզերյանը նաև դերասան է, ով 2013 թվականին մասնակցել է «Օլիմպոսի անկումը» ֆիլմի նկարահանումներին։ 2015 թվականի հունիսին Բիլզերյանը հայտարարեց, որ ցանկանում է ԱՄՆ նախագահական ընտրություններին դնել իր թեկնածությունը։