«Միլան»-ն ու «Յուվենտուս»-ը կպայքարեն ՊՍԺ-ի ֆուտբոլիստի համար
Ինչպես տեղեկանում ենք ֆրանսիական սպորտային պարբերականներից, փարիզյան ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիան Ռաբիոն կարող է տեղափոխվել Իտալիա։
Պարբերականները նշում են, որ Ռաբիոն ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», սակայն այդպես էլ երկու ակումբները համաձայնության չեն գալիս։
Ընդգծենք նաև, որ Ռաբիոն չերկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։ Իսկ իտալական պարբերականներն ակտիվորեն գրում են, որ «Միլան»-ն ու «Յուվենտուս»-ը կփորձեն մրցակցել իրար հետ՝ Ռաբիոյին տիրանալու համար։