Հայաստանում երթևեկության որակը վատացել է. «Վարորդի ընկեր» (տեսանյութ)
«Հեղափոխությունից հետո ճանապարհային երթևեկության բարելավման ուղղությամբ ոչ մի փոփոխություն չի եղել»։ Այդ մասին «Անդրադարձ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը։
Նրա խոսքով՝ այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել, հեղափոխությունից առաջ են սկսվել։ Ավելին՝ Դավիթ Պեդանյանը վստահեցնում է, որ նոր իշխանության կառավարումից հետո, Հայաստանում երթևեկության որակը վատացել է։
«Այն, որ Հայաստանում երթևեկության որակը վատացել է, կարող է փաստել ցանկացած բարեխիղճ վարորդ, իսկ անբարեխիղճները պարզապես օգտվում են առիթից»,-ասաց Դավիթ Պեդանյանը։
«Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանն էլ նկատեց, որ այսօր ավելի քան օրակարգային է կարմիր գծերի հետ կապված խնդիրը, որը քաղաքապետի ոչ մի թեկնածուի ծրագրում չենք տեսնում։
Նա կոչ արեց վարորդներին չվճարել կարմիր գծերի հետ կապված տուգանքները։
Մանրամասները՝ տեսանյութում․