ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե Դադարեցնել թշնամու հետ բանակցությունները, դուրս գալ փողոց, կազմակերպել գործադուլներ․ «Կամք»Նիկո՛լ, դու ճիշտ չես, դու սխալ ես. ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնիցԱդրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբեք ավելի մեծ չեն եղել․ Օլաֆ ՇոլցԴու վաստակել ես այս հաջողությունը, վայելի՛ր պահը. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ ՄխիթարյանինՏարածաշրջանում թիվ 1 խաղաղություն հաստատողը Ռուսաստանի Դաշնությունն է. ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Բրիտանացիները պատրաստվում են թագավորի մահվանը
Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ պատգամավոր
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով տարածվող հայտարարությունը կեղծ է (լուսանկար)
Երեկոյան հայտարարություն է հնչելու, անակնկալներ են լինելու դրա մեջ. Աբրահամ Գասպարյանը` Տավուշից (տեսանյութ)
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Անցումային փուլի երաշխավորը պետք է լինի շարժման առաջնորդը, իսկ ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին․ քաղաքագետԻսպանիան Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռներՀայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի․ ՔՊ-ական պատգամավոր Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասինՄահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը«Ինչպե՞ս կարող եք պահանջել ՀԱՊԿ-ից գործողություն այն դեպքերում, երբ Հայաստանի ղեկավարությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր Ադրբեջանին հանձնելու որոշում կայացրել»․ Մարիա Զախարովա
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (տեսանյութ)
Օկուպացված Ակնայում փակվում է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնըԱպրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկանՆիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. ովքեր են 3 թեկնածուներըԱրայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում էր․․․ Ստեփան ԴանիելյանԱրևմտյան շահախմբերը պատասխանատու են դառնալու, որ շուտով Հայաստանում վարկաբեկվելու են արևմտյան արժեքները, դա է լինելու Փաշինյանի հետ նրանց «համերաշխության» գինը». քաղաքագետ Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո. Թաթոյան (տեսանյութ)2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ«Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». երևանիցներն այս գրություններով պաստառներ են փակցրել Երևանի վարչական շրջաններում (լուսանկարներ)Ադրբեջանը կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի. Աբրահամյան
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել Լուիս Մորենո ՕկամպոնՀութիները հայտնել են, որ հարձակվել են իսրայելական նավի վրաՂազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակԻսրայելը տանկեր է տեղափոխում Գազայի հատվածՀենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»Հրդեհ՝ Գառնի գյուղումՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԳյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Ռուբեն ՄելիքյանԱննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՍասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
Վազող տողեր

Արցախում զիջելու ենթակա մեկ մետր հող չկա. Արտյոմ Բալասանով

Արտյոմ Բալասանովը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Արցախում չկան գրավյալ տարածքներ`կան տարածքներ, որոնք դեռևս գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ`Շահումյան, Գետաշեն, Հյուսիսային Արցախ, Դաշտային Արցախ, շարքը կարելի է անվերջ շարունակել: Արցախն ու հայությունն ունեն տարածքային պահանջներ Ադրբեջանից:
Ադրբեջանի գերնպատակն է ոչնչացնել արցախահությանն ու ՀՀ-ն, որպես պանթուրքիզմի ճանապարհին կանգնած գործոններ:

Արցախի այսօրվա տարածքը սակարկելի չէ`հանձնելու մասին խոսակցությունները դավաճանություն են`այն էլ ապրիլյան քառօրյայից հետո, երբ երիտասարդներն իրենք կյանքը զոհեցին` չնահանջելով:

Ադրբեջանում անհնար է պատկերացնել մի իրավիճակ, երբ որևէ անգամ լուսանցքում մնացած քաղաքական ուժ, շարժում, ՀԿ հայտարարի Ղարաբաղի անկախության ճանաչման, հայերի հետ բարիդրացիական հարաբերությունների կամ ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին:

Երևանում որոշ ուժեր հայտարարում են հազարավոր մարդկանց կյանքի գնով ձեռք բերված այսօրվա Արցախի 12.000 քկմ տարածքից ադրբեջանական կողմին տարածքներ զիջելու մասին`զոնդաժ է արվում`ստուգվում են հասարակության տրամադրությունները զիջումների պահով:

Սա անթույլատրելի է`հայ հասարակության ճնշող մեծամասնությունը դեմ է Արցախի մի մասի զիջմանը`առողջ բանակությունն ու ինքնապաշտպանական բնազդը պետք է լինեն առաջնային:

Ինչ վերաբերվում է ազատագրված տարածքների զիջման մասին խոսակցություններին, ապա պետք է նշել, որ այդ հողերի անգամ մի մասի հանձնումը Արցախի հայաթափման դռներն է բացելու:

Եթե դիտարկենք այդ շրջանները գոնե աշխարհագրական դիրքի առումով, ապա կտեսնենք, որ նախկին ԼՂԻՄ-ը շրջափակվում է, առնվում է ադրբեջանական օղակի մեջ՝Աղդամը գտնվում է Ստեփանակերտից մոտ 30 կմ հեռավորության վրա և այնտեղ ադրբեջանցիների վերադարձը ապագայում ստեղծելու է նույն այն իրավիճակը, որն առկա էր 1990-ականներին, երբ Աղդամը՝Ստեփանակերտի ուղղությամբ հարված հասցնելու գլխավոր պլացդարմն էր: Ինչ վերաբերվում է մյուս շրջանների վերադարձին, ապա Զանգելանի, Կուբաթլու, Ջեբրայիլի վերադարձը մեկընդմիշտ ոչ հայանպաստ կերպով փոխելու է այդ շրջանների ժողովրդագրական, էթնիկ-կրոնական դեմքը՝ԼՂԻՄ-ը ամբողջ հարավը, Սյունիքը հարավ-արևելյան ամբողջ սահմանագծով ձևավորվում են նոր ադրբեջանական բնակավայրեր՝ապագա ռազմական հենակետեր Արցախի դեմ:

Դա Արցախը կտրում է Իրանից, իսկ Սյունիքի համար ստեղծում լրացուցիչ գլխացավանք ու Նախիջևանի ուղղությունից բացի պետք է սահման կառուցել ու ամրապդնել նաև այդ հատվածում՝Կուբաթլուի ուղղություն, Լաչինի շրջան և այլն, դրա վրա ծախսելով մարդկային ներուժ՝ նոր զորամիավորումներ, զորամասեր, զինտեխնիկա, ինչը հյուծելու է զինված ուժերը և լրացուցիչ բեռ լինի ռազմական բյուջե վրա:

Սյունիքը կունենա երկու գլխացավանք՝ Նախիջևանից և շրջանները Ադրբեջանին հանձնելուց հետո նաև Սյունիքի արևելքից՝հասկանում ենք, թե ինչ է դա նշանակում ռազմական առումով: Այդ շրջաններ կվերադառնան հարյուր հազարավոր ադրբեջանցիներ, ինչը նշանակում է, որ հայկական ռազմական այն հաջողությունները, որոնք առկա էին այդ շրջանները ազատագրելիս 1993-94թթ.-ին զրոյանում են:

Ինչ վերաբերվում է Քելբաջարին, ապա նշենք, որ Քելբաջարը ապահովում է Արցախի ջրային պաշարները`դրանով ամեն ինչ ասված է շրջանի ռազմավարական կարևորության մասին»: