«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն աղբատար մեքենա է նվիրաբերել Վարդենիս քաղաքին (տեսանյութ)
Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վարդենիս քաղաքը նոր աղբատար ավտոմեքենա ունի: Քաղաքի աղբահանության խնդիրը պատշաճ կազմակերպելու և մաքուր քաղաք ունենալու նպատակով` համայնքի ղեկավարն ու բնակիչները դիմել էին Գագիկ Ծառուկյանին:
Առաջնահերթ համարելով սահմանամերձ համայնքներին ցուցաբերվող աջակցությունը՝ ԲՀԿ առաջնորդը վարդենիսցիների խնդրանքին անմիջապես դրական լուծում է տվել:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ՝ Վարդենիս քաղաքն արդեն ժամանակակից չափորոշիչներին համապատասխան աղբատար մեքենա ունի: