«Միլան»-ը կվարձակալի Գոնսալո Հիգուաինին, սակայն․․․․
Ինչպես հաղորդում է Milanac.ru-ն, Թուրինի «Յուվենտուս»-ը համաձայնել է վարձակալության տալ թիմի հարձակվող Գոնսալո Հիգուաինին։ Հաղորդվում է նաև, որ «Միլան»-ը 1 տարվա վարձակալության համար կվճարի 125 միլիոն եվրո՝ միայն այն պայմանով, որ հաջորդ մրցաշրջանում անպայման պիտի գնի նրա տրանսֆերը։
Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ Հիգուաինը չի ցանկանում տեղափոխվել «Միլան», այլ ցանկանում է մնալ իր թիմում։
Նշվում է նաև, որ առաջիկա օրերին Թուրին կժամանի Հիգուաինի գործակալը և վերջնական որոշում կկայացվի։