Գատուզո՞, թե՞ Կոնտե․ Ո՞վ կլինի «Միլան»-ի գլխավոր մարզիչը
Ինչպես արդեն հաղորդել ենք, իտալական «Միլան»-ն ունի նոր սեփականատերեր։ Այս ամենի հետ մեկտեղ օրեր առաջ հաղորդվում էր, որ իտալացի մարզիչ Անտոնիո Կոնտեն նախնական համաձայնության է եկել ու ցանկանում է գլխավորել «Միլան»-ը։
Արդեն այսօր իտալական «Միլան»-ի նոր սպորտային տնօրեն Լեոնարդոն նշեց, որ Ջենարո Գատուզոն կշարունակի գլխավորել «Միլան»-ը։
Նա իր խոսքում ընդգծել է, որ իր ու թիմի նոր ղեկավարության դիրքորոշումները համընկել են, ու Գատուզոն կշարունակի մնալ «Միլան»-ի գլխավոր մարզիչ։
Ընդգծենք նաև, որ նախորդ մրցաշրջանում Գատուզոյի գլխավորությամբ «Միլան»-ը հասավ Իտալիայի գավաթի եզրափակիչ ու ստացավ Եվրոպալիգայի ուղեգիր։