Վերաքննիչ քաղաքացիական դատարանը նոր դատավոր ունի
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նորա Կարապետյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։ Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 19-ի ԲԴԽ-28-Ո-63 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նորա Կարապետյան նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»,- ասված է նախագահի հրամանագրում: