Ծանրամարտ. Մարգարիտա Առաքելյանը դարձել է Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
Միլանում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությունը:
Հայաստանի հավաքականը ներկայացնող 15-ամյա Մարգարիտա Առաքելյանը 75 կգ քաշային կարգում դարձել է չեմպիոն: Պոկում վարժությունում հայ ծարորդուհին բարձրացրել է 69 և 72 կգ, իսկ հրումում` 82, 87, 90 կիլոգրամները և երկամարտի 162 կգ-ով նվաճել է չեմպիոնի տիտղոսը:
Թիմային պայքարում լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու դեպքում Հայաստանի աղջիկների հավաքականը Բուենոս Այրեսի պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճի: