ՀՔԾ պետը չասաց, թե ով է Ռոբերտ Քոչարյանին հարցաքննող քննիչը. նրա անունը գաղտնի է պահվում (տեսանյութ)
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ կարճ զրույցում ասաց, որ Մարտի 1-ի գործի շրջանակում այսօր կհարցաքննեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
«Վարույթն իրականացնող մարմինը որոշել է տեսագրել հարցաքննությունը։ Տեսագրությունը հանդիսանում է քննչական գործողության արձանագրության բաղկացուցիչ մասը, և եթե նույնիսկ տեսագրվում է, չի նշանակում, որ այն հրապարակվելու է», - ասաց Սասուն Խաչատրյանը։
Նա նշեց, որ հարցաքննության տեսագրությունը կցվելու է քրեական գործին։
Սասուն Խաչատրյանը չասաց, թե ով է լինելու քննչական խմբի ղեկավարը՝ բացատրելով, թե դա պայմանավորված է ավելորդ լարվածություն չառաջացնելու խնդրով։
«Մեր ծառայության քննիչներից մեկն է», - ասաց ՀՔԾ պետը։
Նա նաև չասաց, թե արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու հիմքեր կան։
Մանրամասները՝ տեսանյութում