Բացահայտվել է շուրջ 29,2 մլրդ դրամի իրավախախտում. վարչապետի օգնական
Ընթացիկ տարվա մայիսի 8-ից մինչև հուլիսի 20-ը կառավարության հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է ընդհանուր առմամբ շուրջ 29,2 մլրդ դրամի իրավախախտում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանը:
Նա հավելել է, որ այդ խախտումները կրել են պետությանը հասցված վնասի, յուրացման, պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառքի բնույթ։
«Աշխատանքը շարունակվում է»,- եզրափակել է Մկրտչյանը: