Իշխանության երեկվա տապալված ֆեյքային քարոզչութունն ինքնին խոսում է, որ մեծ է վախը․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Շարժումն համազգային է, տագնապը՝ համահայկական․ պատիվ է այս պայքարի շարքերում լինելը․ Լիլիթ ԳալստյանԶոհված հերոսի մոր կոչը հանրությանը«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորումԻնքն է ձախողել, դրա համար էլ ուզում ենք իր ձախողումները շտկել․ Միքայել ՍրբազանՀյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին (տեսանյութ)Չեղավ, ո'չ անձրև եք նայում, ո'չ կարկուտ, ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա հավաքել, եկել եք․ Բագրատ Սրբազանը կատակեց (տեսանյութ)5-րդ շարասյան «ֆոտոռոբոտը». հանքերի, թուրքերի «վկաներն» ու ռուսների «հակավկաները»Բագրատ Սրբազանը անձրևի ու կարկուտի տակ Նալբանդյանի «Ազատությունն» արտասանեց (տեսանյութ)«Freedom քաղբանտարկյալներին․ Տիկին դեսպան, Ձեր լռությունը ԱՄՆ ամոթն է». Դավիթ ՖիդանյանԻմ նկարները հրապարակողների հետ էլ նկար ունեմ, ուղղակի ամաչում եմ հրապարակել․ եկել են աջս համբուրել են, դիմացս էլ՝ խոնարհվել․ Բագրատ ՍրբազանԲագրատ Սրբազանը փոխեց երթուղին, բարձրացավ մերձակա ժայռոտ քարափները (տեսանյութ)Այս ամիս մենք պետք է անպայման վերցնենք Օդեսան և Խարկովը. Ռամզան Կադիրով Գնում ենք, միանանք երթին․ երթը մոտենում է Չարենցավանին (տեսանյութ) Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու քաղաքականություն. Ալեն Սիմոնյանը՝ Ժիվկովիչին «Սիլ» ջուր եմ խմում․ Բագրատ Սրբազան
Ղուկասյան Նիկոլն եմ, բայց Փաշինյանը չէ՝ 10 տարեկան եմ․ աչաջուրցի Սևադայի որդին հոր հետ միացել է շարժմանը (տեսանյութ)
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերըՓոքրիկ հայրական մի խնդրանք բոլորին. ինչով կարող եք, օգնեք Լեո Նիկոլյանին. Տեր Սերոբ քահանաՍրբազանի հեղինակած երգի հնչյունների ներքո երթը շարունակվում է (տեսանյութ)«Կատուն էլ եկավ, արի', թաթիկով արա», «Կասեն, նոր տեխնոլոգիաներ եք բանեցնում». լրագրողը` Սրբազանին (տեսանյութ)Բոլորս հավաքվել ենք Սրբազան հոր շուրջը, այս ապօրինի սահմանազատման գործընթացը պիտի կասեցվի. Արսեն Գրիգորյան (տեսանյութ)
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցն այստեղ քննարկելու, եկել եմ Բագրատ Սրբազանին և մեր ժողովրդին աջակցելու․ Արման Թաթոյան
«Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած երթին»․ ՀԱՍԵ Արցախի թեմի կոչը Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա35 հազար գերմանացի զինվորներ պատրաստ են աջակցել մեր դաշնակիցներին. Օլաֆ ՇոլցԵս ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում. Թովմաս Առաքել
Ադրբեջանցի զինծառայողները հիմա Կիրանց գյուղի մատույցներում են. Գառնիկ Դանիելյան
ՔՊ-ից եղել են բանագնացներ, ովքեր եկել են համոզելու, որ շարժումը դադարեցվի․ Բագրատ ՍրբազանԳազայի բնակիչները շարունակում են տառապել օդային հարվածներից, հիվանդություններից և նույնիսկ սովից. ՄԱԿ-ի պաշտոնյան «անմարդկային» է որակել Իսրայելի գործողությունները Կրեմլում սկսվել է Պուտինի երդմնակալության արարողությունը (ուղիղ)Բարի լու՜յս Սոլակից․ հաջորդ կանգառը՝ Չարենցավան (տեսանյութ)25-ամյա երիտասարդը, ատրճանակը պահելով 70-ամյա կնոջ դեմքին, քաշելով հափշտակել է նրա պայուսակը. նա կալանավորվել էԸնդդիմությունն արտահերթ ընտրության համար վայր կդնի մանդատները, բայց Փաշինյանը չպետք է մնա որպես վարչապետի պաշտոնակատար․ Արթուր ԽաչատրյանՎերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի և ողջ շրջանում եղել է զինվորների ու խաղաղ բնակիչների կողքինԱԺ պատգամավորի առաջնային պարտականությունն ԱԺ նիստերին մասնակցելն է. Վարդանյանն ասաց՝ ինչու Տավուշ չի գնումԳոյապահպանության փուլերում «միակ սոցիալ-հոգեբանական կառուցվածքը, որ չի կազմաքանդվում ամբողջությամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է․ ՍիմոնյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան. օր 4–րդ (տեսանյութ)Օդից վերցրած պնդումներ են․ Հովհաննիսյանը՝ ՔՊ-ականների Բագրատ Սրբազանի շարժմանը միանալու ցանկության մասինԱշոցք. Բավրայում ձյուն է եկել (լուսանկարներ)Բայրամովը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրևԽորհրդարանական ճեպազրույցների ուղիղ հեռարձակումԳեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրում այսօր շչակ կգործարկվիՇարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց էԳերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. (տեսանյութ)․ «Ժողովուրդ» Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ․ «Փաստ»
Հասարակություն

Շոգի դեմ պայքարի ինտենսիվ տարբերակի փոխարեն՝ Էջմիածնում որոշել են փակել մանկապարտեզները. արդյո՞ք պատճառը շոգն է (ֆոտո)

NEWSPRESS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Էջմիածնի քաղաքապետարանը հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 20-ը մանկապարտեզներում ստիպված է հայտարարել արձակուրդ: Այս մասին հայտնել էր Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը: 

Թեև քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի հայտարարության մեջ նշված էր, որ Էջմիածնում հարցված1194 ծնողից դեմ է արտահայտվել ընդամենը 25-ը, սակայն մեր խմբագրություն արդեն իսկ բավականին մեծ թվով ծնողներ են զանգահարել, ովքեր խնդրել եմ բարձրաձայնել խնդիրը:

Բացի այդ, Գասպարյանի հայտարարության ներքո ևս կային մեկնաբանություններ, որոնցից ակնհայտ էր դառնում որ ծնողների մեծ մասը դժգոհ է այդ որոշումից: Նրանցից ոմանք պնդում են, որ իրենց ոչ ոք ոչինչ չի հարցրել, այլ միայն զգուշացրել են, որ հուլիսի 23-ից մանկապարտեզ չբերեն երեխաներին:

Չենք քննարկում այն, որ մանկապարտեզները հենց նրա համար են, որ հատկապես աշխատող ծնողները կարողանան կազմակերպել իրենց աշխատանքային օրը: Այս առումով, թերևս, ճիշտ չէ և օրինական չէ մանկապարտեզները մեկամսյան արձակուրդ ուղարկելը:

Մյուս կողմից էլ՝ հարկ է նկատել, որ եթե այս արձակուրդի պատճառն իսկապես շոգն է, ինչպես նշվում է հայտարարության տեքստում, ապա այս դեպքում ևս կան լուծումներ: Ամռանը շոգ է ոչ միայն մանկապարտեզում, այլև բնակարանում, սակայն մարդիկ գտնում են տարբերակներ, ինչպիսիք են, օրինակ, օդորակիչները: Բայց եթե գտնվեն ծնողներ, ովքեր դեմ կլինեն օդորակիչներին, ապա այս դեպքում ևս կան տարբերակներ: Օրինակ, Երևանի շատ մանկապարտեզներում կազմակերպվում են «ամառային ջրային կոփիչ միջոցառումներ»:

Սա, իհարկե, աշխատատար է և ջանքեր է պահանջում, սակայն մանկավարժի պարտավորություններն ստանձնած ցանկացած դաստիարակ պետք է որ խնդրին գիտակցումով մոտենա և պարտաճանաչորեն անի իր գործը՝ առանց որևէ պատճառաբանության: Մի խոսքով՝ տարբերակներ կան... Իհարկե, կրկնում ենք՝ եթե իսկապես խնդիրը շոգի մեջ է...

Կասկածներ կան, որ մանկապարտեզների երեխաներին տուն ուղարկելն ամենևին էլ կապված չէ շոգի հետ: Համենայն դեպս, ծնողները նման մեկնաբանություններ են թողել.

Նունե Վարդանյան.  «Աշխարհում ամենից լավ բանը անկեղծությունն է, իսկ դուք անկեղծ չեղաք։ Չասեցիք, որ հայտնի պատճառներով խաթարվել է մանկապարտեզին սնունդ մատակարարելու գործընթացը ու այն նորից վերսկսելու համար ժամանակ է պետք... փոխարենը պատճառաբանեցիք շոգը։ Հավատացեք, անկեղծությունը ավելի կգնահատվեր»:

Մարգարիտա Խաչատրյան. «Ես 14 մանլապարտեզի ծնող եմ և ասեմ, որ իմ կարծիքը չեն հարցրել որոշում կայացնելիս։ Դրա համար էլ, Ձեր թույլտվությամբ, կարծիքս էստեղ կգրեմ։ Ես կարծում եմ, որ նոր հաճախել սկսած բալիկին արձակուրդ տալն այնքան էլ լավագույն որոշում չէ։ Հունիսից հաճախող երեխայի համար, ով նոր-նոր սկսում է ադապտացվել մանկապարտեզին, մի ամիս արձակուրդից հետո սպասվում է ադատպացիայի նոր ալիք, որն իր հետ բերելու է սթրես, լացուկոծ, ռեժիմի կրկնակի փոփոխություն (որը բալիկները չեն սիրում): Եթե էդքան անհրաժեշտ էր արձակուրդը, այն պետք է կազմակերպվեր նախքան ընդունելությունը, ասենք՝ հունիսին, երբ նախկին խումբն ավարտած կլիներ, անձնակազմը կհանգստանար և հուլիսից կընդուներ նոր խումբ... այս որոշմամբ ընդամենը երեխաներին կրկնակի սթրեսի եք ենթարկում, ու ես, որպես ծնող, շատ մտահոգված եմ, թե իմ բալիկը մի ամիս հետո ոնց կկարողանա նորից հարմարվել մ-պարտեզին»։

Մեկ այլ ծնող էլ, ով որպես ֆեյսբուքյան օգտատեր հանդես է եկել Հպարտ էջմիածինցի անվան տակ, գրել է, որ սա օրենքի կոպիտ խախտում է.

«Սենց որ գնա, Էջմիածինը օր-օրի հետ կգնա, ով ինչ ուզում՝ անում ա... մեր սիրելի վարչապետը պետք է ուշադիր լինի, անգամ խոսակցություններ են պտտվում, որ գործող քաղաքապետը պետք է մնա որպես քաղաքապետ: Այսինքն մեր երկրում էլի նախօրո՞ք են որոշում, ոչինչ չի՞ փոխվել»: