Իմ նկարները հրապարակողների հետ էլ նկար ունեմ, ուղղակի ամաչում եմ հրապարակել․ եկել են աջս համբուրել են, դիմացս էլ՝ խոնարհվել․ Բագրատ Սրբազան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վստահեցնում է՝ այն գործիչները, ովքեր իր մասնակցությամբ լուսանկարներ են տարածում, իր հետ լուսանկարներ ունեն։
«Ուղղակի ամաչում եմ հրապարակել դրանք»,-ասաց նա ու հավելեց․ «Էլ չասեմ իրենց կառավարության ղեկավարի, անդամների հետ վիդեոներ ու նկարներ։ Չասեմ դրանք։ Չասեմ խոսակցություններ, որոնք իրենք վարել են։ Ես այդ աստիճանի չեմ իջնելու։ Իրենք ոչ մի բան են մեր կողքին գաղափարական առումով։ Մարդ են, թող ապրեն, կհասնի ժամանակը, երևի կզղջան։ Նայեք պրոֆիլներ, եթե իրական են, եկել են աջս համբուրել են, երևի դիմացս էլ խոնարհվել են»,-ասաց նա։