Ո՞վ է Թրամփը Պուտինի համար. Պեսկովը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահի հայտարարության
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի առաջնորդի համար առաջին հերթին վիզավի է առաջիկա բանակցություններին: Այդպես է մեկնաբանել Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել ամերիկացի նախագահի հայտարարությունը, ըստ որի՝ Պուտինն իր համար ո՛չ ընկեր է, ո՛չ թշնամի, այլ ավելի շուտ՝ մրցակից: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«ԱՄՆ նախագահը վիզավի է երկուշաբթի նախատեսված բանակցությունների ժամանակ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով հարցին, թե ով է Թրամփը Պուտինի համար:
Ավելի վաղ Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում մամուլի ասուլիսի ժամանակ ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ հույս ունի, որ Վլադիմիր Պուտինն ինչ-որ ժամանակ իր ընկերը կդառնա. «Պուտինը ներկայացնում է Ռուսաստանը, ես ներկայացնում եմ ԱՄՆ-ն: Նա իմ մրցակիցն է,- ասել էր Թրամփը:- Հարցն այն չէ՝ նա իմ ընկերն է, թե թշնամին: Նա ինձ թշնամի չէ, բայց հույս ունեմ, որ ինչ-որ ժամանակ կդառնա իմ ընկերը»:
Հիշեցնենք, որ Թրամփն ու Պուտինը կհանդիպեն հուլիսի 16-ին Հելսինկիում: Ինչպես մամուլի ասուլիսում հաղորդել է ԱՄՆ նախագահը, Թրամփը նախատեսում է քննարկել Սիրիայի և Ուկրաինայի իրադրությունը, ինչպես նաև ամերիկյան ընտրություններում Ռուսաստանի ներգրավվածության վերանայման հարցը: