#GraciasCristiano. Ցավոտ բաժանում. «Ռեալ»-ը հրապարակել է Ռոնալդուի հրաժեշտի տեսանյութը

Այս թեմայով
- Երբ դավաճանությունը սահմաններ չունի. Մաուրո Իկարդին նախնական համաձայնության է եկել «Յուվենտուս»-ի հետ
- Հիմա քիչ են այսպիսի տղաները․ Աարոն Ռեմսին «Յուվենտուս»-ի համար մերժել է «Բարսելոնա»-ին և «Ռեալ»-ին
- Նա նույնպես Ռոնալդուի ընկերն է․ ո՞վ կփոխարինի Պաոլո Դիբալային «Յուվենտուս»-ում
- Էդեն Ազարն ամռանը կհեռանա «Չելսի»-ից
Մադրիդի «Ռեալ»-ը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է հրաժեշտի տեսանյութ, որը նվիրված է թիմի՝ արդեն լեգենդ դարձած հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Երեկ հայտնի դարձավ, որ պորտուգալացի ֆուտբոլիստը լքում է մադրիդյան ակումբն ու տեղափոխվում «Յուվենտուս»:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ Ռունալդուի աշխատավարձը «Յուվենտուս»-ում կկազմի տարեկան 30 մլն եվրո: Իտալական ակումբը 33-ամյա պորտուգալացու տրանսֆերի համար կվճարի 105 մլն եվրո:
Ռոնալդուն «Ռեալ»-ում սկսել է խաղալ 2009 թվականից, ուր տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ից: Արքայական ակումբի հետ պորտուգալացին 4 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը:
#GraciasCristiano (Շնորհակալություն, Կրիշտիանու): Այս հեշթեգն է օգտագործվել տեսանյութին կից: