Դժոխային իրավիճակ՝ Ճապոնիայում․ զոհերի թիվը հասել է 156-ի
Ճապոնիայում շարունակում են աճել ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Վերջին տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 156-ի։ Ուժեղ անձրևների հետևանքով գետերի ջրի մակարդակը բարձրացել է։ Երկրում տեղի են ունենում թայֆուններ։
Սա 1953 թվականից հետո, ջրհեղեղի ամենամեծ դեպքն է։ 1953 թվականին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվեց 159 և վնասվածքներ ստացավ մոտ 450 մարդ։
Նախօրեին իր ցավակցությունն է հայտնել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու հայտնել իր պատրաստակամությունն օգնելու Ճապոնիային։