Յուրի Խաչատուրովը Մարտի 1-ի գործով կանչվել է հարցաքննության՝ վկայի կարգավիճակով. ՀՔԾ պետ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ևս Մարտի 1-ի գործով կանչվել է հարցաքննության: Այդ մասին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
«Յուրի Խաչատուրովը հրավիրվել է վկայի կարգավիճակով: Մնացածն այս պահին չեմ կարող բարձրաձայնել»,- ասաց Խաչատրյանը: