58-ամյա վարորդը հանկարծամահ է եղել ВАЗ 21012-ի ղեկին. shamshyan.com
Այսօր՝ հուլիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության 1-77 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի 144-րդ կմ հատվածում՝ Ազատամուտ գյուղի վարչական տարածքում, ծառին բախված ВАЗ 21012 մակնիշի ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները նշված մակնիշի 35 RX 914 համարանիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ՝ 58-ամյա Աշոտ Սարիբեկյանի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։