Դարպասապահների պայքար. Խորվաթիան հաղթեց 11 մետրանոց հարվածաշարում (ֆոտո)
Աշխարհի 2018 թվականի առաջնության 1/8 եզրափակչում Խորվաթիայի մրցակիցը Դանիան էր։
Հանդիպման հենց առաջին րոպեին դանիացիների կազմում աչքի ընկավ Յորգենսենը։ 3 րոպե անց Մանջուկիչը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։
Ոչ-ոքի հաշիվը պահպանվեց մինչև հանդիպման ավարտը։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ 116-րդ րոպեին Լուկա Մոդրիչը վրիպեց 11 մետրանոց հարվածից։ Գործը հասավ 11 մետրանոց հարվածաշարին։
Գնդակին դանիացիներից առաջինը մոտեցավ Էրիկսենը և վրիպեց, խորվաթ Միլան Բադելի հարվածից հետո Շմեյխելը փրկեց իր թիմին՝ 0։0։ Հերթական հարվածը դիպուկ էր՝ Սիմոն Կյայերն առաջ Է մղում իր թիմին՝ 1։0։ Խորվաթներից Անդրեյ Կրամարիչը հավասարեցրեց հաշիվը՝ 1։1։ Կրոն-Դելին հաշիվը դարձնում է 2։1, Մոդրիչը կրկին հավասարեցնում է հաշիվը։ Մեկական անգամ թիմերից վրիպում են Շյոնեն ու Պիվարիչը։ Յորգենսենի հարվածը հետ է մղվում դարպասապահի կողմից, իսկ Ռակիտիչին մնում էր միայն գրավել մրցակցի դարպասը, ինչն էլ նա անում է ու իր հավաքականին դուրս բերում 1/4 եզրափակիչ։
Հիշեցնենք, որ Խորվաթիայի հավաքականի մրցակիցը 1/4 եզրափակչում կլինի Ռուսաստանի ընտրանին։
Լուսանկարները՝ ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի