Բացառիկ տեսանյութ. ականատեսը պատմում է՝ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը սպանությունից հետո դիմել է հորեղբորը՝ Մանվել Գրիգորյանին
NEWSPRESS.am-ն արդեն անդրադարձել է Էջմիածնի բնակիչ Մհեր Պողոսյանի սպանության դեպքին: Նրա որդին՝ Էդուարդ Պողոսյանն այժմ ապրում է Ռուսաստանի Դաշնությունում և մեզ հետ կապ հաստատելով՝ պատմել է, որ իր հորը սպանել է Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը:
Մենք ներկայացրել ենք նաև այդ տարիներին Էլեկտրական ցանցի տնօրեն՝ «Ֆալչի Նորիկ» մականվամբ Նորիկ Կարապետյանի հարցազրույցը, որտեղ նա մանրամասնորեն անդրադառնում է դեպքին՝ նշելով, որ ինքը սպանության ժամանակ եղել է դեպքի վայրում:
Այժմ, կրկին անդրադառնալով տեղի ունեցածին, ներկայացնում ենք դեպքի մանրամասները՝ մեկ այլ ականատեսի վկայությամբ:
Նրա հետ տեսակապի միջոցով զրուցել է սպանվողի որդին՝ Էդուարդը և տեսանյութն ամբողջությամբ տեղադրել ֆեյսբուքյան իր էջում:
Մանրամասները՝ տեսանյութում.
m