ԶՈւ-երի հրամանատարությանը հանձնարարվել է հսկողություն սահմանել զինվորների ճանապարհածախսերի օգտագործման նկատմամբ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 29-ին ՀՀ ԶՈւ-երի հրամանատարությանը հանձնարարել է հստակ հսկողություն սահմանել, զորքերից զինծառայողների արձակուրդային և զորացրման ժամանակ հատկացվելիք, ճանապարհածախսերի օգտագործման նկատմամբ, թույլ չտալ որևէ չարաշահում։
Նույն ժամանակ ՀՀ ՊՆ-ը հորդորում է տրանսպորտային ընկերություններին և առանձին միջոցների վարորդներին, որոնք զորամասերից զինծառայողներին տեղափոխում են իրենց բնակավայրեր, չօգտվել իրավիճակից, չպահանջել նորմերից բարձր վճար, ավելին՝ զինծառայողների համար սահմանված վարձավճարի չափը նվազեցնել»։