Կոլումբիայի հավաքականը կարողացավ հաղթանակ պոկել Սենեգալից ու ստանալ հաջորդ փուլի ուղեգիր
Այսօր Աշխարհի առաջնությունում իրենց վերջին տուրի հանդիպումներն են անցկացնում H խմբի թիմերը։ Այս խմբում ամեն ինչ բարդ է, քանի որ թե՛ Կոլումբիան, թե՛ Ճապոնիան, և թե՛ Սենեգալի հավաքականները հրաշալի շանսեր ունեն հաջորդ փուլ դուրս գալու համար։
Սենեգալի ու Կոլումբիայի հավաքականների միջև հանդիպումն անցավ հավասար պայմաններում։ Երկու թիմերն էլ գրոհեցին, սակայն Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստներն ավելի վտանգավոր էին։
Հանդիպման 74-րդ րոպեին գլխի հրաշալի հարվածով հանդիպման հաշիվը բացեց Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստ Յերրի Մինան։
Ընդգծենք նաև, որ այս հաղթանակով Կոլումբիայի հավաքականը զբաղեցրեց առաջին հորիզոնականն ու դուրս եկավ հաջորդ փուլ։
Սենեգալ-Կոլումբիա՝ 0-1:
Գոլեր՝ 74-Յերրի Մինա: