Դիեգո Մարադոնան չի հոսպիտալացվել. բժիշկները հերքում են
Ռուսաստանում լրատվամիջոցները շտապ տեղեկացնում են, որ արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հոսպիտալացման մասին լուրերը կեղծ են։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Ինչպես հաղորդում են շտապօգնության աշխատակիցները, հանդիպման ժամանակ նրանք մոտեցել են Մարադոնային, որ ստուգեն նրա զարկերակն ու զգացողությունը, սակայն Մարադոնան ասել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է։
Ընդգծենք, որ ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնում էին, որ Արգենտինա 2-1 Նիգերիա հանդիպումից անմիջապես հետո, Մարադոնան հոսպիտալացվել է։
Հավելենք նաև, որ այդ հաղթանակով Արգենտինայի հավաքականն իր տեղն ապահովեց Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում։