Հասունանում է նոր մեգափոխանակում․ Ի՞նչ ֆուտբոլիստների են ցանկանում փոխանակել «Մանչեսթեր»-ն ու «ՊՍԺ»-ն
Նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամբողջ ֆուտբոլային աշխարհը սպասում էր, որ փարիզյան «ՊՍԺ»-ի իտալացի փլեյմեյքեր Մարկո Վերատին կտեղափոխվի կատալոնական «Բարսելոնա»։ Բոլորը սպասում էին այդ փոխանակմանը, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ։
Արդեն այսօր սպորտային պարբերականները նորից հիշեցին Մարկո Վերատիին ու նրան կապեցին Պոլ Պոգբայի հետ։
Ինչպես հաղորդում են անգլիական սպորտային պարբերականները, «ՊՍԺ»-ն առաջարկով դիմել է «Մանչեսթեր Յունայթեդին» ու ցանկանում է, որ Պոգբային ու Վերատիին փոխանակեն։ Դեռ ամիսներ առաջ մի քանի անգամ անդրադաձել ենք Պոգբայի ու ժոզե Մոուրինյոյի կոնֆլիկտներին։ Հստակ է, որ այս պահին Պոգբան կենտրոնացած է բացառապես Աշխարհի առաջնության վրա, այդ իսկ պատճառով հիմա նրան այդքան էլ չի հետաքրքրում ակումբային հարցը։ Մյուս կողմից Տուխելը Վերատիի հետ ապագա չի կապում, ու ցանկանում է թիմում տեսնել Պոգբային։
Պետք է նշել նաև, որ այս առաջարկի դեպքում մերժում ստանալով նրանք նորից կդիմեն «Բարսելոնային», սակայն կատալոնական թիմն ունի Կոուտինյոին, ու դժվար թե ցանկանա իր կազմում տեսնել Վերատիին։