Սպիտակ տան մամուլի քարտուղարին դուրս են հրավիրել ռեստորանից․ չեն սպասարկել
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսն իր թվիթերյան էջում անդրադարձել էր ԱՄՆ Վիրջինյա նահանգի Լեքսինգտոն քաղաքի ռեստորաններից մեկում իր հետ պատահած միջադեպին։
Նրան և իր ընտանիքին ռեստորանում չեն սպասարկել՝ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին տեղի ուենցող վերջին իրադարձությունների ֆոնին, հիշեցնելով, որ նա աշխատում է Թրամփի աշխատակազմում։
Հիշեցնենք, որ շուրջ 2300 երեխա էր բաժանվել ծնողներից՝ ելնելով ամերիկյան օրենքներից, թեև օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որ երեխաներին չբաժանեն ծնողներից, սակայն դեռևս շարունակվում է մամուլում քննարկվել ԱՄՆ իշխանությունների ոչ հումանիտար քաղաքականությունը։
Անգամ մամուլի ասուլիսների ժամանակ լրագրողներին էին հանդիմանում Սառա Սանդերսին՝ Թրամփի քաղաքականության համար, հիշեցնելով, որ նա ևս մայր է և ճիշտ չէ երեխաներին ծնողներից բաժանելը։