ԱՄՆ-ում հայկական ոճով խաղաղ հեղափոխության ժամանակն է, չէ՞. Թանկյանի հրապարակած լուսանկարն ու գրառումը
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում հրապարակել է Time ամսագրի շապիկի լուսանկարը:
Լուսանկարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է, ով նայում է արտասվող երեխային:
«Բարի գալուստ Ամերիկա»,- այսպես է գրված Time-ի շապիկի լուսանկարին:
Թանկյանը լուսանկարին կից հետևյալ գրառումն է արել.
«Երբեմն լուսանկարն ասում է ամեն ինչ: ԱՄՆ-ն լիակատար հետընթացի մեջ է: Հայկական ոճով խաղաղ հեղափոխության ժամանակն է, չէ՞»: