Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը հեռացավ «Արսենալ»-ից
Ինչպես հաղորդում են անգլիական սպորտային պարբերականներն ու «Արսենալի» պաշտոնական կայքէջը, թիմի անգլիացի կիսապաշտպան Ջեք Ուիլշերը հեռացավ ակումբից։
Ֆուտբոլիստն իր հայտարարության մեջ նշել է, որ թիմի նորանշանակ մարզիչ Ունաի Էմերիի հետ երկար բանակցություններից հետո որոշել է լքել ակումբը։
Հավելենք նաև, որ Ուիլշերի ծառայություններով հետաքրքրված են իտալական «Միլանն» ու «Յուվենթուսը»։
Ընդգծենք նաև, որ նա «Արսենալի» մանկապատանեկան դպրոցի սան է, ով թիմի հիմնական կազմում իր նորամուտը նշել է 16 տարեկանում։