ԱԺ-ն քննարկում է կուտակային կենսաթոշակային համակարգի նրբությունները
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը զեկուցեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը` նշելով, որ համակարգին միացել է 200 հազարից ավելի մասնակից, նաև գործող օրենքի կարգավորմամբ, այս տարվա հուլիսի 1-ից հետո մյուս բոլորը պարտադիր պետք է դառնան համակարգի մասնակից։
«Հաշվի առնելով առկա քննարկվող իրավիճակը` համակարգին միանալու համար լուծում է տրվել, մինչև հուլիսի 1-ը համամասնությունը փոխելով՝ 2,5 տոկոս մասնակցի և 7,5 տոկոս պետության կողմից։ Այս փոփոխությունը 200 հազարից ավելի մասնակիցների համար հնարավորություն կտա տնօրինվող եկամուտների աճ»,- ասաց նախարարը։
Ա․ Ջանջուղազյանը նաև հավելեց, որ պետությունն այս համակարգով պետք է ապահովի, որ մարդն ունենա արժանապատիվ կենսաթոշակ և քանի որ պետության հնարավորությունները շատ չեն, իսկ կուտակային կենսաթոշակային համակարգը միակ լուծումն է արժանավայել կենսաթոշակ ստանալու»։
Ի դեպ, նախարարը տեղեկացրեց, որ կուտակվել է արդեն 124 մլրդ դրամ։