Արման Բոշյանը՝ Սոցիալական ապահովության ծառայության պետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Բոշյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Արման Բոշյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ»,- ասված է վարչապետի համապատասխան որոշման մեջ։