«Կարեն Գրիգորյանի հրաժարականը ես չեմ պահանջում, ժողովուրդն է պահանջում». Արթուր Ասատրյան
Ես ժողովրդի կողքին եմ հասկանալու, թե ի՞նչ է կատարվում Էջմիածնում։ Այդ մասին Էջմիածնում Գրիգորյանների հեռացումը պահանջող բողոքի ակցիայի ընթացքում ասաց Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն։
«Ես 60 հազարից մեկն եմ»,- ասաց նա։ Պատասխանելով լրագրողների հարցին և անդրադառնալով իր անվան շուրջ պտտվող ասեկոսեներին՝ նա ասաց, որ ժամանակը կգա, ամեն ինչ կպարզվի և սուտը դուրս կգա ջրի երես։
Խոսելով իր և Մանվել Գրիգորյանի հարաբերությունների մասին, նա ասաց.«Արդեն որերորդ անգամ եմ կրկնում, ես ոչ մի թեկնածու չունեմ ու քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Իմ անցած ճանապարհով կարող եմ օգնել ժողովրդին, բայց ոչ քաղաքականությամբ»։
Հարցին, թե եկել եք պահանջելու Կարեն Գրիգորյանի հրաժարակա՞նը, նա ասաց. «Ես չեմ պահանջում, ժողովուրդն է պահանջում, ես նրանցից մեկն եմ»: