Մուրադ Մուրադյանի պաշտոնյա փեսայի դեմ գործադուլ են արել քննիչները
Վերջերս, երբ դեռ հրաժարականի դիմում չէր ներկայացրել Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել Քննչական կոմիտեի Արարատի մարզի քննչական վարչությունում:
Վարչության աշխատակիցները գործադուլ էին հայտարարել պետի՝ Գևորգ Սիմոնյանի դեմ, ով պատգամավոր Մուրադ Մուրադյանի փեսան է:
Բանն այն է, որ քննիչները բողոքել են, թե իրենց չի հասնում պետությունից տրվող վառելիքի կտրոնները և ստիպված են լինում իրենց ցածր աշխատավարձերի հաշվին նաև աշխատանքային պարտականությունից ելնելով՝ տեղափոխվել մի կետից մեկ ուրիշ կետ:
Առհասարակ, այս պաշտոնյան հաճախ է սկանդալների կենտրոնում հայտնվում: Նա 2012-ին, հիշեցնենք, հայտնվել էր աղմկահարույց պատմության մեջ՝ Մասիսի քննչական բաժանմունքի պետի պաշտոնում ծեծկռտուքի մեջ էր ընկել Արարատի մարզի դատախազ Ս. Նազարպուրի հետ, որին մամուլն անդրադարձել է:
Իսկ այս պաշտոնին հասել է Սահմանադրական հանրաքվեին ակտիվ դերակատարման համար, որտեղ իր կյանքն անգամ չէր խնայում որոշակի ակնկալիքների դիմաց: