Թրամփի Նոբելյան մրցանակը, հանդիպումը Հյուսիսային Կորեայի նախագահի հետ․ արձագանքները
Վերջին օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունը միջազգային, նաև ամերիկյան մամուլի ուշադրության կենտրոնում է։ Նա մի քանի օր առաջ Սինգապուրում հանդիպեց Հյուսիսային Կորեայի նախագահ Կին Չեն Ընի հետ և նրա հետ կնքեց ապամիջուկայնացման համաձայնագիր։
Ամերիկացի փորձագետները տարբեր կարծիքներ ունեն. կան մարդիկ, ովքեր նշում են, թե Թրամփը շատ էր գովաբանում բռնապետին, որ իր ժողովրդին սովի և ստրկացման մեջ է պահում, սակայն կան նաև մարդիկ, ովքեր գոհ են Թրամփի նման ձեռնարկից, և Կորեական թերակղզին գնում է ապամիջուկայնացման ճանապարհով։
Ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները, նորվեգացի պատգամավորներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունն առաջադրել են Նոբելյան մրցանակի հենց Կիմ Չեն Ընի հետ համաձայնություն կնքելու համար։
Կորեայի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Թրամփը չի մոռացել հիշատակել կորեական գեղեցիկ ծովափերը, որոնք տեսել է, երբ կորեացիները տարբեր զենքերի փորձարկումներ են արել․ ասածի մեջ երկիմաստություն կա:
Այսօր նաև Թրամփի ծննդյան օրն է և նա որոշել է այս օրը վայելել իր հանգիստը․ ԱՄՆ նախագահը դառնում է 72 տարեկան։