«2017թ. պետբյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունն ընդունվեց
Այսօր շարունակվում է Ազգային ժողովի նիստը, քվեարկության դրվեց «2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը։
65 կողմ և 23 դեմ ձայների համամասնությամբ հաշվետվությունն ընդունվեց։
ՀՀ պետական պարտքը 2017 թվականին կազմել է 6 մլրդ 775 ԱՄՆ դոլար։ Տարվա ընթացքում տնտեսական աճը կազմել է 7,5 տոկոս, գնաճը՝ 1 տոկոս։
Միջին ամսական աշխատավարձը կազմել է 195 000 դրամ, գործազրկությունը նվազել է 0,2 տոկոսով։
Ծախսերը կանխատեսվել էին 1 տրիլիոն 360 մլրդ դրամի չափով, ճշտված ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 561 մլրդ դրամ, որի 27,3 տոկոսը հատկացվել է սոցիալական ծախսերի իրականացմանը: Բյուջեի պակասուրդը կազմել է 240 մլրդ դրամ, որը ֆինանսավորվել է ներքին և արտաքին աղբյուրներից: