Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը հեռացվեց պաշտոնից
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչը կլինի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգեն։
Արդեն այսօր Կրասնոդարում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարեց, որ հավաքականի գլխավոր մարզիչ Լոպետեգեն հեռացվել է պաշտոնից։
Ինչպես հաղորդում են իսպանական սպորտային պարբերականները, դեռ երեկ Իսպանիայի հավաքականում անհամաձայնություններ եղել են։ Նշվում է նաև, որ հավաքականում գտնվող «Ռեալի» ֆուտբոլիստներից մի քանիսը չեն ցանկացել, որ մարզիչը հեռացվի պաշտոնից։
Ստացվում է, որ արդեն այսօր, երբ տեղի է ունենում ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացումը, Իսպանիայի հավաքականն առանց մարզչի է։
Հավելենք նաև, որ առայժմ ոչ մի անուն չի շրջանառվում։