«Էս ի՞նչ ա, Սևանա լիճն ա, սենց հայաթ տեսե՞լ ես». Արտաշատի բնակիչներ (տեսանյութ)
Ավելի մաքուր, բարեկարգ և գեղեցիկ քաղաք ասվածը Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանի պատկերացմամբ, հավանաբար, անձրևներից հետո առաջացած ջրափոսերի մեջ արտացոլվող բնապատկերներն են, իսկ նրա երջանիկ բնակիչները՝ ցեխի մեջ կորած անցորդներն ու ավտոտնակների կտուրներին խաղացող երեխաները:
Քաղաքապետը, փաստորեն, թքած ունի սեփական քաղաքի ու նրա բնակիչների խնդիրների վրա: Նրա համար մեկ է, որ անձրևից հետո քաղաքի բնակիչների համար տեղաշարժվելն անհնար է դառնում. չի էլ մտածում փողոցների բարեկարգման մասին: Իսակով փողոցի 74ա և 99 շենքերի բնակիչները բազմիցս դիմել են քաղաքապետարան՝ փողոցների բարեկարգման խնդրով, բայց այնտեղից նրանց պատասխանել են, որ բյուջեում փող չկա և իրենք կարող են միայն խճապատել փողոցները, որին, սակայն, բնակիչները դեմ են:
«Ոտքերի ծայրերի վրայով, մի կերպ, պարելով անցնում ենք»,- NEWSPRESS.am կայքի հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը, հավելելով, որ 3 քաղաքապետ են փոխել, 3-ն էլ եկել, խոստացել են, բայց այդպես էլ ոչ մեկը հարցը չի լուծել:
«Էս ի՞նչ վիճակ ա: Սա շենքի հայա՞թ ա: Մինչև երեխաներին տանում ենք մանկապարտեզ, մեր տարածից փոշմանում ենք»,- ասում են բնակիչները:
Նրանք անգամ չեն կարողանում օգտվել տաքսի ծառայություններից, որովհետև վարորդները հրաժարվում են սպասարկել այս շենքերի բնակիչներին:
Մանրամասները՝ տեսանյութում.