Վարչապետը փոխնախարարներ է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալներ են նշանակվել:
Մասնավորապես, Վաչե Տերտերյանը նշանակվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, Դավիթ Գևորգյանն ու Կարեն Իսախանյան՝ տեղակալներ:
Արա Նազարյանն ու Արամ Թանքարյանը նշանակվել են Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալներ:
Մանուկ Մկրտչյանն ազատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, իսկ Լուսինե Առաքելյանը նշանակվել է ԿԳ փոխնախարար: