ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է
Հունիսի 11-ին, ժամը 05:51-ից 06:28-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Ռինդ, Աղավնաձոր, Մոզրով, Արենի և Գետափ համայնքների տարածքներում տեղակայված 7 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1785 կրակոց:
Հունիսի 11-ին, ժամը 04:29-ից 05:30-ը ՀՀ Արարատի մարզի Արարատ, Նոյակերտ, Ավշար, Եղեգնավան, Լուսառատ, Արմաշ, Սուրենավան, Արալեզ, Նոր Կյանք և Փոքր Վեդի համայնքների տարածքներում տեղակայված 35 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին և երկրորդ կարգի կարկտավտանգավոր մեկական ամպ, կատարվել է 6995 կրակոց: