«Չէ, դե դա կառավարության ծրագիր չի, դա ամոթ է». Գալուստ Սահակյան
Ես խնդրում եմ ՀՀԿ-ի մասին բան մի խոսացեք, որովհետև շատ թյուր կարքիծ ունեք ՀՀԿ-ի մասին: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե խմբակությո՞ւնն էր թույլ, որ չկարողացավ պահել իր պատգամավորներին, թե՞ հեռացած պատգամավորները:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացրած ծրագրին, ապա Գալուստ Սահակյանը նշեց.
«Չէ, դե դա կառավարության ծրագիր չի, դա ամոթ է, մանավանդ խմբագրական շատ բաներ կան, և ընդհանրապես, ծրագրային որևէ բան չկա: Համենայն դեպս, մերոնք մտածել են այնպես անեն, որ անցնի: Կարծում եմ՝ կասեն, որ գոնե մինչև հունվար կկարողանան նորմալ ծրագիր ներկայացնել»: