Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է
Հասարակություն

«Գլուխը կջարդեմ, ով ուզում ա լինի»․ գեներալի սպառնալիքները Փաշինյանին վախեցնո՞ւմ են

Գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր Ազգային ժողովում խիստ ջղաձգված էր։ Նա չկանգնեց լրագրողների հարցերին պատասխանելու և միայն մի քանի սպառնալիք հնչեցրեց։

Գեներալը խիստ ագրեսիվ արձագանքեց լրագրողների դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ նա թողնելու է ԵԿՄ նախագահի պաշտոնը։

«Խոսացողները ղալաթ են անում»,- քայլելով խոսում էր Գրիգորյանը․ «Ով ուզում ա խոսա, ղալաթ ա անում, շան պես հաչում են․․․ ես 100 տոկոս մնալու եմ․ կասկածող ըլի, գլուխները կջարդեմ, ով ուզում ա լինի»։ Սպառնալիքներ հնչեցնելով՝ գեներալը մտավ ԱԺ նիստերի դահլիճ։

Իհարկե, ոչ ոքի արդեն չեն զարմացնում գեներալի սպառնալիքներն ու հայհոյանքները, սակայն, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, երկրում իրավիճակ է փոխվել ու, եթե իսկապես փոխվել է, ապա ժամանակն է նաև զբաղվել Էջմիածնում տիրող անկարգություններով ու «բեսպրիդելով», որի վառ ներկայացուցիչն է գեներալ Մանվելը՝ շրջապատված իր մանկլավիկներով։

Անշուշտ, կարելի է և անտեսել նրա կամայականությունները և Էջմիածինը բդեշխության վերածելու փաստը, սակայն դժգոհողները շատ են, տուժողները՝ առավել ևս․․․

NEWSPRESS.am-ին հայտնի են բազում տուժած քաղաքացիներ, ովքեր իրենց հասցված վնասի մասին լռել են՝ վստահ լինելով, որ միևնույնն է՝ այն չեն բացահայտելու։ Կան նաև քաղաքացիներ, ովքեր հաղորդում են տվել ոստիկանությանը, սակայն գործը չբացահայտած՝ փակել են։

Հայտնի են դեպքեր, երբ, օրինակ, Էջմիածնում այս ու այն վայրում կայանված մեքենաները վնասվում են մանվելականների կողմից։ Բոլորը գիտեն, ոմանք տեսել են, բայց գեներալի սպառնալիքներից վախենալով՝ լռում են։ Այդպես, օրինակ, մեր տեղեկություններով, 2015 թվականի օգոստոսին մոսկվաբնակ Կարինե Հովհաննիսյանն իր ամուսնու՝ Սամվել Հովհաննիսյանի և երկու զավակների հետ գալիս է Հայաստան՝ հանգստանալու։ Նրանք տարիներ շարունակ չէին եղել հայրենիքում և սեփական մեքենայով անփորձանք Հայաստան մտնելով՝ առաջին գործով մտնում են Էջմիածին, մեքենան կայանում կենտրոնում և գնում Մայր տաճար՝ մոմեր վառելու։

Մոտ 30 րոպե անց, երբ ընտանիքը վերադառնում է մեքենայի մոտ, պարզվում է, որ ինչ-որ մեկը կամ մի քանիսը, իջեցրել են ամուսնու մեքենայի 4 անվադողերը։

Նրանք անմիջապես դիմում են ոստիկանություն, սակայն գործին ընթացք չեն տալիս։ Նման օրինակ դեպքերը շատ են։

Այս անպատժելիության մթնոլորտն Էջմիածնում Մանվելի և նրա ենթակաների համար տարիներ շարունակ է։ Ու եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես որոշել է «Նոր՝ ազատ, անկախ ու օրինական Հայաստան» ստեղծել, ապա թերևս պետք է ուշադրություն դարձնի նաև Էջմիածնում տիրող  անօրինականություններին և, ի վերջո դուրս գա մանվելականների դեմ ու «տապալի» հաստատված ճորտատիրական կարգերը, եթե իհարկե չի վախենում գեներալի սպառնալիքներից։