Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է
Մամուլ

«Փաստ». Նոր կառավարությունը ֆլեշմոբեր կազմակերպելուց բացի ուրիշ ինչո՞վ է զբաղվում. գաղջը չի ցրվում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում ներքաղաքական իրավիճակը գնալով շարունակում է տարօրինակ վարքագիծ դրսևորել: Եվ տպավորությունն այնպիսին է, որ բոլորը սպասում են: Ու եթե նախկինում սպասում էին ընդամենը մեկ մարդու խոսքին, որ դրանից հետո կա՛մ հանգիստ շունչ քաշեն, կա՛մ իրենց հաշիվն իմանան, ապա հիմա մի տեսակ աբստրակտ իրավիճակ է. բոլորը սպասում են, բայց ում՝ հայտնի չէ:

Մի քանի օր առաջ բոլորը սպասում էին նոր կառավարության ծրագրին, բայց պարզվեց, որ այդ թեմայով նույնպես առանձնապես ասելիք չկա: Անկեղծ ասած, մեծ հաշվով հասկանալի չէ, թե ձևավորված կառավարությունը նախորդների կազմած «պապկաները» բացելուց և նախկին կարծրատիպերը կոտրելու համար տարբեր ֆլեշմոբեր կազմակերպելուց բացի ուրիշ ինչո՞վ է զբաղվում: Գուցե կուլիսների հետևում այլ անհաղթահարելի թվացող դժվարություննե՞ր է հաղթահարում, որ կարողանա անհնարինը հնարավոր դարձնել, բայց որ դրանից գաղջը չի ցրվում՝ միանշանակ է:

Այս մի քանի օրերին զարմանալի զուգադիպությամբ ԱԺ ՀՀԿ–ական պատգամավորների հեռախոսահամարները կա՛մ անջատված են, կա՛մ անհասանելի, կա՛մ էլ ինքնապատասխանիչի նման բոլորը նույն բանն են կրկնում՝ «ձեր ձայնը չի լսվում, տեղս հարմար չէ, խնդրում եմ մի փոքր ուշ զանգահարեք»:

Ասում են ու իրենք էլ արագ «դառնում» են անհասանելի: Ու եթե ՀՀԿ–ականների մի մասը տարբեր պատճառներով, ասենք՝ աչքի չընկնելու կամ վատամարդ չլինելու, իսկ երրորդները ընդհանրապես ամեն ինչի վրա թքած ունենալու պատճառով են փորձում խուսափել հասարակությունից, ապա համաձայնության կառավարության անդամ մյուս կուսակցությունների լռությունն, անկեղծ ասած, հասկանալի չէ: Նրանք նույնպես խուսափում են հստակ ասել՝ կառավարության ներկայացրած ծրագիրն իրենց սրտո՞վ է, թե՞ ոչ:

Կառավարության ծրագրի մասին ուզում էինք իմանալ նաև արդարադատության նախկին նախարար, նախկին կառավարության նախկին աշխատակազմի նախկին ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանի կարծիքը: Նա «Փաստ»–ին փոխանցեց, որ չնայած ծանոթացել է ծրագրին, բայց կարծիք հայտնել չի ուզում:

«Կառավարության ծրագիրն ուսումնասիրել եմ, բայց չեմ ուզում մեկնաբանել, որովհետև մեկնաբանելու ցանկությունս է բացակայում»,– ասաց Դ. Հարությունյանը: Նա նաև նշեց, որ այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների մասին նույնպես կարծիք ունի, բայց կրկին չի ուզում բարձրաձայնել:

«Նպատակահարմար չեմ համարում: Այս պահին չեմ ցանկանում նաև մամուլի ներկայացուցիչների հետ շփվել: Երբ պատրաստ լինեմ, ես ինքս այդ մասին կհայտնեմ»,– կարճ ասաց Դ. Հարությունյանը: Կրկնենք, սա այն բացառիկ դեպքերից էր, որ գոնե հեռախոսազանգին պատասխանեց, ավելին՝ մի երկու բառ խոսեց: Մնացյալի պարագայում, ինչպես ասում են, «վսե ուշլի նա ֆրոնտ», կամ, հայկական տարբերակով, «...մինչև անցնի վտանգը»:

Միայն թե անհասկանալի է մնում, թե որն է իրական վտանգը և ումից են փախչում մեր քաղաքական գործիչները, քանի որ հիմա թե՛ մուրճը, թե՛ մեխը միայն օրենքն է (գոնե ըստ հայտարարությունների), հիմա մեխողներ էլ չկան:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում