Ինչո՞ւ պետք է մենք ամեն անգամ ամեն ինչը ջնջենք ու սկսենք զրոյից․ փորձագետը՝ Կարեն Ավագյանի հիմնադրամի լուծարման մասին (տեսանյութ)
«Անդրադարձ» մամուլի ակումբում կրթության փորձագետներ Սերոբ Խաչատրյանն ու Արեգ Թադևոսյանն անդրադարձան ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» (ՀԵՀ) շուրջ բարձրացած աղմուկին։ Մասնավորապես՝ խոսքն այն մասին է, որ Կարեն Ավագյանը հիմնադրամի միջոցով հսկայական գումարներ է լվացել։
Կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանը սխալ է համարում լուծարել հիմնադրամը։
Ըստ նրա՝ վարչապետը կարող է այդ ամենը կարգավորել․ «Հսկայական ծախսեր են արվել, ռեսուրսներ են ներդրվել։ Ինչո՞ւ պետք է մենք ամեն անգամ ամեն ինչը ջնջենք ու սկսենք զրոյից․․․»։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նկատեց. «Երկակի խաղ է գնում․․․ չէի ցանկանա, որ Հայաստանում լիներ էնպիսի մի համապետական կառույց, հիմնադրամ, որն իր մեջ ամփոփեր հսկայական գումարներ»։