Ոմանք էլի գերագնահատում են իրենք իրենց. Նիկոլ Փաշինյան (ֆոտո)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել «Քարֆուր» սուպերմարկետից, որտեղ խոզի թիակը ոչ միայն չի թանկացել, այլև նույնիսկ ակցիայի տակ է և էժանացել է 2790 դրամից դառնալով 2550դրամ:
«Պատահական մտա «Քարֆուր» եւ տեսա այսպիսի վիճակ. ոչ մի թանկացում»,- գրել է Փաշինյանը:
Ավելի ուշ նա հետևյալ գրառումն է կատարել. «Շրջայց կատարեցի մի քանի խանութներում: Ամեն ինչ նորմալ է։ Ոմանք՝ էլի գերագնահատում են իրենք իրենց»: